Օգոստոսի 24-ին ՍԱՏՄ-ից հայտնել են, որ Հանրապետությունում կորոնավարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում:
«Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ՍԱՏՄ տեսուչների արդյունավետ աշխատանքը կարևոր գործոն է covid 19 համավարակի կանխարգելման գործընթացում:
- ՍԱՏՄ-ն Նոր Նորքի սուպերմարկետներում ստուգումներ է իրականացնում (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
- ՍԱՏՄ-ն Արաբկիր վարչական շրջանի իրացման ցանցում խախտումներ է արձանագրել
Ամենախիստ հսկողություն պետք է սահմանվի, որ աշխատակիցներն ու գնորդները կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՍԱՏՄ ղեկավարի տեղակալները»,- ասվում է հաղորդագրության մեջ: