fbpx
Աշխարհ

Սաուդցի զինվորականների պատրաստումն ԱՄՆ-ում անորոշ ժամանակով դադարեցվել է

ԱՄՆ-ում անորոշ ժամանակով դադարեցվում Սաուդյան Արաբիայի բոլոր զինծառայողների օպերատիվ պատրաստումը։ Այս մասին տեղեկացնում են Պենտագոնից՝ հավելելով, որ որոշումն ընդունվել է Ֆլորիդայի ՌԾՈւ բազայում հրաձգությունից հետո, փոխանցում է The New York Times-ը։

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին իշխանությունների որոշման մասին, ըստ որի՝ ժամանակավորապես դադարեցվում էին ռազմական ավիացիա ուսումնասիրող ավելի քան 300 սաուդցի ուսանողների թռիչքային պատրաստության պարապմունքները։

Պարբերականը նշում է, որ անորոշ ժամկետով դադարեցվել են ուսանողների թռիչքային ուսուցումը, հեռահար հրաձգության և մնացած բոլոր ակտիվ պարապմունքները, բացի լսարանային պարապմունքներից, օրինակ՝ լեզվի դասընթացներից։

ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Դևիդ Նորքվիսթը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ սահմանափակումները վերաբերում են 852 սաուդցի ուսանողի, որոնք ռազմական պատրաստություն են անցնում ԱՄՆ-ում։

Նրա խոսքով՝ այդ միջոցներն ընդունվել են անվտանգության պայմանների վերանայման շրջանակում, որոնք իշխանությունները հետագայում կկիրառեն 5,1 հազար օտարերկրացի ուսանողների հանդեպ, որոնք ռազմական պատրաստություն են անցնում երկրում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ