Սաուդյան Արաբիայում երկրի 37 քաղաքացիների հանդեպ մահապատիժ են կիրառել, հայտնում է EuroNews-ը:
Նշվում է, որ նրանք կապ են ունեցել ահաբեկչության հետ:
Մահապատժի ենթարկվածներին մեղադրել են ծայրահեղական գաղափարախոսության, կրոնական թշնամության, ահաբեկչական խմբերի ձևավորման մեջ: Մարդկանց գլխատել են Էր Ռիադում, Մեդինայում և այլ քաղաքներում:
Երկրում մահապատիժը կատարվում է գլուխը թրով կտրելու եղանակով:
