Աշխարհ

Սաուդյան Արաբիայում կոչ են անում չայցելել Թուրքիա

Սաուդյան Արաբիայում հրատարակվող, իշխանամետ Okaz թերթը նյութ է հրապարակել, որտեղ զբոսաշրջիկներին զգուշացրել է չայցելել Թուրքիա: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը:

Ընդ որում արաբերեն լրատվանյութի վերնագիրը եղել է թուրքերեն: «Թուրքիան վտանգավոր է» վերտառությամբ լուրը, ըստ թուրքական աղբյուրների, եղել է արքայազն Սելմանի հրահանգով: Վերջինս մեղսակից է Ստամբուլում սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանությանը:

Նշվում է, որ սաուդական ԶԼՄ-ները զգուշացրել են չայցելել Թուրքիա, քանի որ այնտեղ կարող է վտանգավոր լինել զբոսաշրջիկների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ