fbpx
Մշակույթ

Սբ․ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը Աթաթուրքի աշխարհիկությունը չհարգելու մասին է․ Փամուք

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ հանրաճանաչ թուրք գրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը նորից անդրադարձել է Ստամբուլի կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների որոշմանը։

«Այա Սոֆիան (ՍԲ․ Սոֆիա) որպես մզկիթ վերաբացելը նշանակում է շատ պարզորոշ կերպով ասել՝ արդեն չենք հարգում Քեմալ Աթաթուրքի հիմնած աշխարհիկությունը»,-  նշել է Փամուքը «Deutsche Welle»-ին տված հարցազրույցի ընթացքում։

Փամուքը նշել է, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքը, հունական այս գլուխգործոց տաճարը թանգարանի վերածելով (1934թ․), արդի աշխարհին ու հատկապես Արևմուտքին ուզում էր ասել, որ թուրքերն աշխարհիկ են։

Լրագրողի այն հարցին, թե այս որոշումն ինչ կարևորություն ունի գրողի համար, նա պատասխանել է, որ սա նշանակում է՝ Քեմալ Աթաթուրքի աշխարհիկությունն արդեն չենք հարգում։

«Ասում են՝ ցանկանում ենք պոպուլիս լինել, պոպուլյար լինել, Բոլորին ասում են՝ որ գոհ չեն Արևմուտքից»,- նշել է Փամուքը։

Գրողը քննադատել է նաև քաղաքական ընդդիմությանը (գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը հիմնադրվել է Աթաթուրքի կողմից) այդ քայլին դեմ չգնալու համար։

«Այա Սոֆիայի ճակատագիրը պետք է թուրք ժողովուրդը որոշի, սակայն ես էլ Թուրքիայի քաղաքացի եմ և դրան դեմ եմ, ինչպես իմ նման միլիոնավոր աշխարհիկ քաղաքացիներ։ Ցավոք, սակայն, մեր ձայնը չի լսվում»,- ընդգծել է Փամուքը։

Վերջում Փամուքը նշել է, որ նախկինում թուրքերը հպարտանում էին միաժամանակ և՛ մուսուլման, և՛ աշխարհիկ լինել կարողանալու համար։ Ըստ գրողի այժմ Թուրքիայում ոչնչացնում են այդ հպարտությունը, որը Աթաթուրքի նախագիծն էր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ