fbpx
Իրավական

2018թ-ի տարեսկբին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը 70 միլիոն է հայտարարագրել

ՀՀ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած տարեկան հայտարարագրերը՝ սկսած 2011 թվականից մինչև 2018 թվականը։

2011 թվական

Դրամական միջոցներ – հարկային տարվա սկիզբ՝ 120,000 ԱՄՆ դոլար և 6,750 Եվրո։ Հարկային տարվա վերջ՝ 70,000 ԱՄՆ դոլար և 6750 եվրո։
Եկամուտներ – 7,491,866 ՀՀ դրամ։

Հարկային տարվա ընթացքում 60,532,000 ՀՀ դրամով ձեռք է բերել և 37,000,000 ՀՀ դրամով օտարել է անշարժ գույք։

2012 թվական 

Դրամական միջոցներ – հարկային տարվա սկիզբ՝ 70,000 ԱՄՆ դոլար և 6,750 եվրո։ Հարկային տարվա վերջ՝ 70,000 ԱՄՆ դոլար, 6,750 եվրո և 16,780,000 ՀՀ դրամ։
Եկամուտներ – 7,501,898 ՀՀ դրամ

Հարկային տարվա ընթացքում անշարժ գույք չի օտարել կամ ձեռք բերել։

2013 թվական

Դրամական միջոցներ – հարկային տարվա սկիզբ՝ 70,000 ԱՄՆ դոլար, 6,750 եվրո և 16,780,000 ՀՀ դրամ։ Հարկային տարվա վերջ՝ 65,000 ԱՄՆ դոլար, 5,000 եվրո և 15,400,000 ՀՀ դրամ։
Եկամուտներ – 4,731,083 ՀՀ դրամ։

Հարկային տարվա ընթացքում անշարժ գույք չի օտարել կամ ձեռք բերել։

2014 թվական

Դրամական միջոցներ – հարկային տարվա սկիզբ՝ 65,000 ԱՄՆ դոլար, 5,000 եվրո և 70,000,000 ՀՀ դրամ։ Հարկային տարվա վերջ՝ 58,000 ԱՄՆ դոլար և ՀՀ 100,000,000 դրամ։
Եկամուտներ – 66,013,000 ՀՀ դրամ։

Հարկային տարվա ընթացքում 60,175,000 ՀՀ դրամով օտարել է անշարժ գույք։

2015 թվական

Դրամական միջոցներ – հարկային տարվա սկիզբ՝ 58,000 ԱՄՆ դոլար և 100,000,000 ՀՀ դրամ։ Հարկային տարվա վերջ՝ 55,000 ԱՄՆ դոլար և 90,000,000 ՀՀ դրամ։
Եկամուտներ – 6,918,080 ՀՀ դրամ։

Հարկային տարվա ընթացքում անշարժ գույք չի օտարել կամ ձեռք բերել։

2016 թվական 

Դրամական միջոցներ – հարկային տարվա սկիզբ՝ 55,000 ԱՄՆ դոլար և 90,000,000 ՀՀ դրամ։ Հարկային տարվա վերջ՝ 50,000 ԱՄՆ դոլար և 85,000,000 ՀՀ դրամ։
Եկամուտներ – 6,918,000 ՀՀ դրամ։

Հարկային տարվա ընթացքում անշարժ գույք չի օտարել կամ ձեռք բերել։

2017 թվական 

Դրամական միջոցներ – հարկային տարվա սկիզբ՝ 50,000 ԱՄՆ դոլար և 85,000,000 ՀՀ դրամ։ Հարկային տարվա վերջ՝ 45,000 ԱՄՆ դոլար և 70,000,000 ՀՀ դրամ։
Եկամուտներ – 7,075,000 ՀՀ դրամ։

Հարկային տարվա ընթացքում ձեռք է բերել 3 հողամաս՝ յուրաքանչյուրը 700,000 ՀՀ դրամով։

2018 թվական

Դրամական միջոցներ – հարկային տարվա սկիզբ՝ 45,000 ԱՄՆ դոլար և 70,000,000 ՀՀ դրամ։ Հարկային տարվա վերջ՝ 65,000 ԱՄՆ դոլար և 25,000,000 ՀՀ դրամ։
Եկամուտներ – 8,809,867 ՀՀ դրամ։

Հարկային տարվա ընթացքում անշարժ գույք չի օտարել կամ ձեռք բերել։

Նշենք, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մարտի 21-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ