Ոստիկանության սերժանտ Վազգեն Սիմոնյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
Ոստիկանության փոխանցմամբ՝ գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ Facebook սոցցանցի օգտատեր Գեղամ Պետրոսյանը ֆիքսել ու Facebook-ի էջում տեղադրել էր մեկ այլ օգտատիրոջ՝ ոստիկանության ծառայող Վազգեն Սիմոնյանի գրառումը, որտեղ վերջինս, անպարկեշտ արտահայտություններ թույլ տալով ՍԴ նախագահի հասցեին, նրան սպառնում էր՝ ասելով, որ հաջորդն ինքն է լինելու: