fbpx
Խորհրդարան

ՍԴ-ն պետք է դիտարկվի որպես մարմին, որը լուծում է սահմանադրական ճգնաժամերը և չի ստեղծում դրանք․ Վլադիմիր Վարդանյան

Այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադարձավ օրերս ԱԺ-ում կայացած` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քվեարկությանը: Նշենք, որ նախագծին դեմ էր քվեարկել մեկ պատգամավոր, որի մասին խոսելով՝ պատգամավորը նշեց․

«Փակ-գաղտնի քվեարկության ընթացքում դիրքորոշում է արտահայտվել, և այդ դիրքորոշումն արժանի է հարգանքի»։

Նա հավելեց, որ գաղտնի քվեարկության ամենամեծ փիլիսոփայությունը հանգում է նրան, որ որևէ մեկը չի կարող վերահսկել այդ քվեարկության ընթացքը, և որևէ հետաքննություն չի կարող և չպետք է լինի` պարզելու անձին:

Նրա խոսքով` ՍԴ ինստիտուտը ստեղծվել է երկրում իրավական և իրավաքաղաքական ճգնաժամերը լուծելու համար : «ՍԴ-ն մշտապես պետք է դիտարկվի որպես մարմին, որը լուծում է սահմանադրական ճգնաժամերը և չի ստեղծում դրանք: Ինչ վերաբերում է լիազորությունների դադարեցման գործընթացին, պետք է նշեմ, որ այն նախաձեռնվել է` հիմք ընդունելով այն իրավական հիմքերը, որոնք վերջին շրջանում առկա են եղել Հրայր Թովմասյանի վարքագծում: Սա ինքնանպատակ գործընթաց չէ»,-մեկնաբանեց Վարդանյանը:

Նա նաև նշեց․ «Որոշակի դիտարկումներ են արել, որ սա ինչ-որ պատերազմական գործողությունների նմանվող գործընթաց է, բայց պետք է հիասթափեցնեմ` ոչ: Պատերազմի մեջ չենք: Աննորմալ է, որ պետական մեկ մարմինը գտնվում է մեկ այլ մարմնի հետ ինստիտուցիոնալ պատերազմում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ