Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գարի Նևիլը խոսել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի հաղթողի իր թեկնածուի մասին:
«Ինձ համար բացահայտ ֆավորիտ է «Լիվերպուլ»-ը, սակայն եթե վան Դեյկն ու Սալահը վնասվածքներ ստանան, ապա ամեն ինչ կարող է փոխվել»,- ասել է Նևիլը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետո «Լիվերպուլ»-ը միայն հաղթանակներ է տարել և առաջինն է մրցաշարային աղյուսակում:

