fbpx
Հասարակություն

Սելավաջրերը ողողել են Վանաձորի տների բակերը

Մայիսի 10-ին` ժամը 17:45-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում անտառի կողմից հոսող սելավաջրերն արմատախիլ են արել ծառերը և ողողել Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի մոտակա տների բակերը, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները սելավաջրերի հեռացման համար սելավատար խողովակի վրա անցք են բացել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ