fbpx
Ժամանց

Սելին Դիոնի օլիմպիական զգեստի ստեղծման համար պահանջվել է ավելի քան 1000 ժամ

Համաշխարհային մեգաաստղ Սելին Դիոնի ելույթը Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության գլխավոր անակնկալն էր։

Երկար ժամանակ անց առաջին անգամ Սելին Դիոնը ելույթ է ունեցել մեծ բեմում։ Հատուկ այս միջոցառման համար DIOR նորաձևության տունը մշակել է ուլունքավոր ծոպերով նրբագույն զգեստ։

Այս կերպարում Դիոնը կատարել է Էդիթ Պիաֆի «Հիմն սիրո» երգը հենց Էյֆելյան աշտարակի վրա: Նորաձևության դիզայներներն ավելի քան 1000 ժամ են ծախսել շքեղ զգեստի վրա։ Փաստն այն է, որ այն ամբողջությամբ ասեղնագործվել է ձեռքով, թելերը հավաքվել՝ մանր ուլունքների շարքերով, կատարվել է բարդ ու տքնաջան աշխատանք։

Սելինը խոստովանել է, որ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ելույթ ունենալն իր վաղեմի երազանքն է եղել։ Երգչուհին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար և խոստացել, որ բոլոր ջանքերը կգործադրի շուտով կրկին բեմ դուրս գալու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ