Ամերիկացի հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին վիճել է ընկերուհու՝ Սելին Դիոնի հետ։Նա հրաժարվել է խաղալ երգչուհու ֆիլմում։Այս տեղեկությունը ստանում ենք Star Hit-ից։
Նշվում է, որ Սելին Դիոնը ցանկացել է իր մասին ինքնակենսագրական ֆիլմ նկարահանել։ Գլխավոր դերը նա առաջարկել է Ջոլիին, սակայն դերասանուհին մերժել է նրան։
Ըստ տեղեկության՝ դերասանուհու մերժումը երգչուհու համար անսպասելի էր։ Ջոլին ֆիլմից հրաժարվելու փաստը փորձել է բացատրել ժամանակի պակասով և զբաղվածությամբ։
«Տարիներ շարունակ Սելինի գլխավոր կիրքն իր կյանքի մասին մյուզքլի ստեղծումն էր։ Նա ցանկանում էր, որ ֆիլմը նվիրվի ինչպես իր երեխաներին, այնպես էլ երկրպագուներին և շփոթվել է, երբ Անջելինան մերժել է դերը»,-ասել է աղբյուրը։