fbpx
Աշխարհ

Սենատորը Գուայդոյին չի ճանաչում Վենեսուելայի օրինական ղեկավար

Վերմոնտի նահանգից ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը, ով ավելի վաղ հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Է առաջադրվելու 2020 թվականի ընտրություններում, հայտարարել Է, որ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին Վենեսուելայի օրինական նախագահ չի ճանաչում: Այդ մասին նա հայտնել Է փետրվարի 21-ին Univision հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղորդավարը հարց Է տվել Սանդերսին, թե նա Խուան Գուայդոյին համարում Է արդյոք Վենեսուելայի օրինական նախագահը: «Ո՛չ,- պատասխանել Է սենատորը:- Ես կարծում եմ, որ լուրջ հարցեր կան (Վենեսուելայում կայացած) վերջին (նախագահական) ընտրությունների կապակցությամբ, և կան մեծ թվով մարդիկ, ովքեր կարծում են, որ դրանք կեղծվել են: Եվ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք Է աշխատի միջազգային հանրակցության հետ՝ այնպես անելու, որ Վենեսուելայում տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ