Նյու Յորքից դեմոկրատ սենատոր Քիրստեն Հիլիբրանդը հայտարարել է 2020 թվականին ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, հայտնում է CNN-ը:
Նշվում է, որ նա այդ մասին ասել է հեռուստահաղորդավար Սթիվեն Քոլբերին: Նա հայտարարել է, որ որպես նախագահ, կցանկանար դիմակայել Վաշինգտոնի «կոռուպցիային և ագահությանը», նաև զբաղվել առողջապահական համակարգի և դպրոցական կրթության բարելավմամբ:
Հիլիբրանդն առաջինն էր, ով Մինեսոտայից իր գործընկեր սենատոր Էլ Ֆրանկենին մեղադրեց 2017 թվականին սեռական ոտնձգությունների համար: Նրանից հետո նույն մեղադրանքն արեցին ավելի քան տասը կին:
Հաղորդում է aysor.am-ը։