Ժամանց

Սեփական աշխատանքով միլիարդատեր դարձածների տասնյակը՝ ըստ Forbes-ի

Համաձայն հեղինակավոր Forbes հանդեսի՝ 2019թ. նոր միլիարդատերերի ցանկում հունվարից ի վեր ավելի քան 200 մարդ է ներառվել աշխարհի տարբեր անկյուններից: Նրանց տարիքը տատանվում է 21-90 տարեկանի սահմաններում:

Forbes-ը նրանց շարքում առանձնացրել է 10-ին, որոնք կարողությունը ոչ թե ժառանգել են, այլ սեփական աշխատանքով ստեղծել:

Հանդեսի ընտրյալների շարքում է ՌԴ-ից Տատյանա Բոկալչուկը: Wildberries ընկերության հիմնադիրն ունի 1 մլրդ դոլար կարողություն: Հատկանշական է, որ նա դարձել է Ռուսաստանում Ելենա Բատուրինայից հետո առաջին կինը, ում կարողությունը հատել է 1 մլրդ դոլարի շեմը:

Բացի նրանից՝ ցանկում են ներառվել ՄըքՔենզի Բեզոսը, որն Amazon-ի համահիմնադիրի Ջեֆ Բեզոսի հետ ամուսնալուծության արդյունքում ստացել է 34,5 մլրդ դոլար, White Claw ընկերության հիմնադիր Էնթոնի վոն Մանդլը (3,5 մլրդ դոլար), Living Foods-ի հիմնադիր Ջորջ Թոմաս Դեյվը (1 մլրդ դոլար), ներդրող Հերբերտ Վերթհեյմը (3,1 մլրդ դոլար), Thoma Bravo ընկերության հիմնադիր Օռլանդո Բրավոն (3 մլրդ դոլար), Luckin Coffee-ի հիմնադիր Չարլզ Ժենյաո Լուն (1,85 մլրդ դոլար), Kind-ի հիմնադիր Դանիել Լուբեցկին (1,1 մլրդ դոլար) և Jimmy John ընկերության հիմնադիր Ջիմի Ջոն Լիոտոն (1,7 մլրդ դոլար):

Նշվում է, որ ցանկի ամենահայտնի «ինքնաշեն» միլիարդատերը, որը նաև ամենաերիտասարդն է աշխարհում, 22-ամյա Քայլի Ջեններն է՝ 1 մլրդ դոլար կարողությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ