«Ռեալ Մադրիդ»-ի հարձակվող Լուկա Յովիչը սերբերի կողմից բացասական արձագանք է ստացել իր հասցեին, երբ նա որոշեց վերադառնալ երկիր՝ անտեսելով կորոնավիրուսիի պատճառով Մադրիդում կարանտինացման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է sport.es-ը:
«Մենք ունենք բացասական օրինակներ, թե ինչպես են մեր ֆուտբոլային աստղերը միլիոնավոր եվրոներ վերցնում, անտեսում պարտադիր ինքնամեկուսացումը ու տուն վերադառնում», – ասել էՍերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը:
Բրնաբիչը նախկինում կոչ է արել Սերբիայի բոլոր քաղաքացիներին զերծ մնալ տուն վերադառնալուց: Այնուամենայնիվ՝ ավելի քան 45հ. սերբ վերադարձել է երկիր՝ անտեսելով կարանտինը:
«Լուկան մեծ հիմարություն է արել: Նա ընդհատել է մեկուսացումը Մադրիդում և, չնայած բոլոր նախազգուշացումներին, վերադարձել Սերբիա», – գրում է Informer թերթը: