fbpx
Սպորտ

Սերենա Ուիլյամսի կոտրված ռակետը վաճառվել է աճուրդում

2018 թվականին ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակչում հանդես եկած թենիսիստուհի՝ Սերենա Ուիլյամսի ռակետը, որով նա այդ օրը հանդես է եկել վաճառվել է Golding աճուրդի ընթացքում:

Գնորդը ռակետի համար 20,9 հազար դոլար է վճարել, հայտնում է Tennis.life-ը:

Սերենա Ուիլյամսը US Open-ի եզրափակչի` Նաոմի Օսակայի հետ խաղում, դժգոհ լինելով մրցավարների որոշումից, կոտրել էր ռակետը: Ուիլյամսը վիճել էր մրցավարի հետ, ինչի պատճառով երկու զգուշացում էր ստացել: Արդյունքում նա զրկվել էր միավորից, իսկ Օսական նվաճել էր տիտղոսը:

Խաղից հետո ռակետը ստացել է 22-ամյա ուսանող Ջասթին Արինգթոն-Հոլմսը, որն այն վաճառել է տեղի խանութներից մեկին 500 դոլարի դիմաց: Այնուհետև տղամարդը, որն այդ խանութում գնել է ռակետը, այն աճուրդի է հանել:

Ընդ որում, աճուրդի կազմակերպիչները հույս են ունեցել ավելի շատ գումար ստանալ ռակետի համար: Աճուրդի հիմնադիր Քեն Գոլդինը հայտարարել էր, որ ռակետի արժեքը կարող է հասնել մինչև 50 հազար դոլար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ