Լոնդոնում շարունակվում է թենիսի Ուիմբլդոնի խաղարկությունը:
11 համարի ներքո հանդես եկող ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, հաղթահարելով իսպանուհի Կարլ Սուարես-Նավարոյի արգելքը, դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Հանդիպումը տևել է 1 ժամ 3 րոպե ու ավարտվեց 6-2, 6-2 հաշվով:
Սերենան երկու էյս կատարեց, 1 կրկնակի սխայլ թույլ տվեց ու 11 բրեյք փոինթից հաջող իրացրեց 5-ը: Սուարես-Նավարոն 1 էյս կատարեց, 2 կրկնակի սխալ թույլ տվեց ու 1 բրեյք փոինթ իրացրեց:
1/4 եզրափակչում Սերենայի մրցակիցը կլինի Էլիսոն Ռիկսը: