Չեխիայում ավարտվեց Պարդուբիցե Օփեն հանրահայտ միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 37 երկների 323 շախմատիստ:
Մասնակիցների թվում էին 29 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 323 մասնակիցներից 207 կրում են միջազգային կոչումներ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը:
5 հաղթանակով մրցաշարը մեկնարկած մեր շախմատիստը վերջին 4 տուրերում կատարեց 4 ոչ-ոքի և վաստակած 7 միավորով գրավեց 3-րդ հորիզոնականը:
Մրցաշարը հաղթող դարձավ Չեխիայի ներկայացուցիչ Ժիրի Ստոցեկը:

