ՌԴ «շահագրգիռ» շրջանակների հետ Սամվել Բաբայանի միջնորդը ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանն է. Փաստ

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

ՌԴ «շահագրգիռ» շրջանակների հետ Սամվել Բաբայանի միջնորդը ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանն է. Փաստ

«Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացրած Սամվել Բաբայանի ակտիվությունն Արցախում հակասական արձագանքներ է առաջացրել: Մամուլում գրվել է, որ նա աջակցություն ունի նաև ռուսական որոշ շահագրգիռ խմբերից, որոնց նպատակն Արցախում ցնցումների իրականացումն է ու, ըստ այդմ, ՀՀ իշխանություններին հարված հասցնելը:

«Փաստ» թերթի ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ ՌԴ «շահագրգիռ» շրջանակների հետ Սամվել Բաբայանի միջնորդը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանն է, ում միջոցով էլ անհրաժեշտ աջակցություն է ստացվում:

Սակայն խնդիրն այն է, որ Պետրոսյանը որևէ «դոստուպ» չունի Կրեմլ: Ավելին, նա ջանքեր է գործադրել Կրեմլի որոշ շրջանակների բարեհաճությունը ստանալու համար, սակայն չի ստացվել:

Կարլոս Պետրոսյանը ներկայումս ռուսական մեծ ընկերություններից մեկի անվտանգության պետն է»:

Այս մասին գրում է «Փաստ» թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հրապարակող՝

Ամենաթարմ