Հակառակորդի կրակոցից զոհված սերժանտ Հրաչ Մանասերյանը 2 անչափահաս որդի ուներ

Ամենադիտվածներ

Այսօր հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի արձակած գնդակից զոհված պայմանագրային զինծառայող, սերժանտ 33-ամյա Հրաչ Մանասերյանը ծնունդով Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ բնակավայրից էր:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Ակների գյուղապետ Սպարտակ Մինասյանը:

Նա նաև հավելեց, որ Մանասերյանը արդեն 10 տարի էր, ինչ ապրում էր Արարատի մարզում:

«Կինն այնտեղից էր, աշխատանքի բերումով տեղափոխվեցին Արարատ: Անչափահաս զավակներ ուներ՝ 2 որդի: 5 տարի է, ինչ պայմանագրային զինծառայող էր, դրանից առաջ գյուղի գործերով էր զբաղվում»,- ասաց համայնքապետը:

Մինասյանը նաև հայտնեց, որ զոհված զինծառայողը եղբայրներ ու քույրեր ունի. «Հայրը մահացել է, իսկ մայրը ողջ է: Գալիս են հաճախ: Քույրն էլ նույն գյուղում է ամուսնացել, որտեղ իրենք տեղափոխվել են»:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ