UFC 246-ի շրջանակներում իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորը մրցեց ամերիկացի Դոնալդ Սերոնեի հետ։
ՄաքԳրեգորը կարողացավ 40 Վայրկյանում հաղթանակ տոնել ու վաստակել 78 միլիոն դոլար։
Բրիտանացի լրագրող Պիրս Մորգանը որոշել է հաշվել մարտիկի եկամուտը ու եկել է եզրահանգման, որ իռլանդացին 1 վայրկյանում վաստակել է մոտ 2 միլիոն դոլար։
Նշենք, որ ՄաքԳրեգորի պաշտոնական հոնորարը կազմել է 3 միլիոն դոլար, իսկ մնացած մասը մարզիկը վաստակել է ցուցադրման իրավունքի վաճառքից։
