Ռիկարդո Մոնտոլիվոն հրապարակել է հրաժեշտի տողերը ուղղված միլանյան ակումբի երկրպագուներին:
«7 տարի այս հիասքանչ մարզաշապիկով, 4 տարի ավագի թևկապով:
Երբ ինձնից վերցրին ավագի թևկապը, ես ոչ մի բառ չասացի, երբ ինձ մեկնարկային կազմից դուրս թողեցին, ես ոչ մի բառ չասացի:
Ինձ հնարավորություն չտվեցին մարզադաշտից հրաժեշտ տալ երկրպագուներին, ես նորից ոչ մի բառ չասացի:
Այս ամբողջ ժամանակ ես կարծես հավաքում էի ուժերս, որպեսզի գոռամ բոլոր երկրպագուներին «շնորհակալությու՛ն ի սրտե»:
Հիասթափությունները մոռացվում են, բայց սերը դեպի «Միլանը» հավերժ է, Forza Milan»,- հրապարակել է Մոնտոլիվոն Instagram-ի իր պաշտոնական էջում:
https://www.instagram.com/p/ByXtOSrjX-p/?utm_source=ig_web_copy_link