Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված արգելանքը վերացվել է։ Այս մասին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա հայտնեց, որ քննիչի որոշմամբ վերացվել է այդ արգելանքը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում:
Աղբյուր՝ shantnews.am