«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը մեկնաբանել է ֆուտբոլիստների և մարզչական շտաբի անդամների հարաբերությունները:
«Մենք լավ հարաբերություններ ունենք ֆուտբոլիստների հետ: Այո, կան խնդիրներ, կան հարցեր, որոնց շուրջ մենք ունենք անհամաձայնություններ, սակայն դրա մասին պետք չէ բարձրաձայնել»,-ասել է նա:
Սետյեն նշել է, որ իրենք պետք է հասկանան, որ հավաքված են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ և փորձեն միասին լուծել իրենց խնդիրները:
Այս մասին հայտնում է Marca-ն: