Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը շտապ անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատակիցների նիստ է գումարել շաբաթ օրը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռ փորձարկելուց հետո, տեղեկացնում է Ռենհապ գործակալությանը։
Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Կիմ Մին Ջունը ասել է, որ հանդիպման մասնակիցները «մշտադիտարկում են ընթացիկ իրավիճակը և տեղեկություն փոխանակում ԱՄՆ-ի հետ»։
Կիմ Մին Ջունի խոսքով՝ նիստը տեղի կունենա աշխատակազմի ազգային անվտանգության հարցերով գրասենյակի տնօրեն Չոն Ըն Յոնգի նախագահությամբ։
Ըստ գործակալության տվյալների՝ հանդիպմանը ներկա կլինեն նաև պաշտպանության նախարար Չոն Գյոն Դուն և հարավկորեական ազգային հետախուզական ծառայության տնօրեն Սո Հունը։
Ավելի վաղ Հարավային Կորեայի Շտաբների պետերի միավորված կոմիտեն տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեան արձակել է փոքր հեռահարության հրթիռ։ Հետո հավելել, որ իրականացվել են մի քանի արձակումներ՝ չօգտագործելով «հրթիռ» բառը։ Արձակումներն իրականացվել են ժամը 9.06-ի և 9.27-ի միջակայքում, Վոնսան քաղաքից դեպի Ճապոնական ծով, դրանց հեռահարությունը կազմել է 70-200 կիլոմետր։

