fbpx
Իրավական

Ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Սևան քաղաքում

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն  է տարածել, որում հայտնել է․

«Ոստիկանության ՔՈԳՎ և Սևանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սեպտեմբերի 17-ին, ժամը 22.50-ին, Սևան քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Արմեն Ի․-ն, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի և 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքներով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ