Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 28-ից մարտի 6-ը:
«Սևանա լճի մակարդակը փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.40մ (06.03.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.027մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից մարտի 6-ը ներառյալ՝ 14.614մլն. մ³»,- ասվում է հաղորդագրության մեջ
: