Սևանի թերակղզուն հարակից տարածքում այրվել է վագոն-տնակ

Մայիսի 26-ին, ժամը 23:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզուն հարակից տարածքում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:16-ին, մարվել՝ 00:51-ին:

Թերակղզուն հարակից լողափում այրվել է վագոն-տնակի փայտյա առաստաղը՝ մասնակի (մոտ 9 քմ):

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ