Իսպանական «Սևիլյան» Twitter-ի իր էջում հրապարակել է լուսանկար Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղի (1-0) վերջնամասից և շնորհավորել է մեր հավաքականի մարզիչ Խոակին Կապարոսին։
«Ձեր նվաճումները միշտ մերն են լինելու, պարոն:
Շնորհավորում ենք Ազգերի լիգայի մրցաշարի B դիվիզիոն դուրս գալու կապակցությամբ», – գրված է ակումբի Twitter-ի էջում։
Հիշեցնենք, որ Կապարոսը նախկինում մարզել է նաև «Սևիլյան»։
Tus logros siempre serán los nuestros, míster.
¡Felicidades por ese ascenso a la Liga B de la #UEFANationsLeague, @JoaquinCaparros! 👏🏻 🇦🇲#WeareSevilla pic.twitter.com/GpQmKsZzVC
— Sevilla Fútbol Club (@SevillaFC) November 18, 2020
