Խոակին Կապարոս
Կապարոսի գրառումը՝ Մարադոնայի մահվան կապակցությամբ
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ Twitter-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը։ «Շնորհակալություն ֆուտբոլային ձեր խաղի, կախարդանքի և ամենի համար, ինչ արել եք մեր սիրելի մարզաձևի համար, որտեղ դուք Աստված եք», – գրել է Կապարոսը։ Նա նշել է, որ Մարադոնան լեգենդ էր ու այսուհետ կլինի հավերժ։ Gracias por…
Կապառոսը ռեկորդային ցուցանիշ է գրանցել. ՀՖՖ
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ռեկորդային ցուցանիշ է գրանցել: Իսպանացի մասնագետն առաջին մարզիչն է, ում գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը չի պարտվել 5 անընդմեջ խաղում: Նշենք, որ դրանցից երեքում ՝ թիմը հաղթանակ է տոնել: Հիշեցնենք, որ երեկ մեր ընտրանին հաղթանակ տարավ Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ (1-0):
Սևիլյան շնորհավորել է Խոակին Կապարոսին
Իսպանական «Սևիլյան» Twitter-ի իր էջում հրապարակել է լուսանկար Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղի (1-0) վերջնամասից և շնորհավորել է մեր հավաքականի մարզիչ Խոակին Կապարոսին։ «Ձեր նվաճումները միշտ մերն են լինելու, պարոն: Շնորհավորում ենք Ազգերի լիգայի մրցաշարի B դիվիզիոն դուրս գալու կապակցությամբ», – գրված է ակումբի Twitter-ի էջում։ Հիշեցնենք, որ Կապարոսը նախկինում մարզել է նաև «Սևիլյան»։ Tus logros siempre…
Վաղը Կապարոսն ու Ղազարյանը նախախաղային մամուլի ասուլիս կտան
Նոյեմբերի 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի UEFA Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի հանդիպումը՝ Թբիլիսիում հյուրընկալվելով Վրաստանի հավաքականին, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Խոակին Կապառոսի և Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը Վրաստանում կկայանա նոյեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով։ Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև…
Խոակին Կապարոսը վերադարձել է Հայաստան
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն Իսպանիայից վերադարձել է Հայաստան: Այս տեղեկատվությունը հաստատել է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հայտնենք, որ մարզչի հետ Հայաստան են վերադարձել նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն ու երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը: Երևան ժամանելուց հետո իսպանացի մասնագետներն ինքնամեկուսացել են: Այս մասին տեղեկանում ենք NEWS.am Sport-ից:
Մեր թիմը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա․ Խոակին Կապարոս
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը դեռևս Հայաստանում գտնվելու օրերին առաջին հարցազրույցն էր տվել ՀՖՖ TV-ին: Այն ժամանակ իսպանացի մասնագետը հիմնականում խոսել էր Հայաստանի հավաքականը գլխավորելու իր որոշման, Հայաստանի հետ առաջին ծանոթության մասին։ Անցած շաբաթների ընթացքում Խոակին Կապառոսն ավելի մասնրամասն ուսումնասիրել է Հայաստանի հավաքականի վերջին տարիների խաղերը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ ակումբային…
Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչը ժամանել է Հայաստան
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչը ժամանել է Հայաստան։ Նշենք, որ այսօր կորոնավիրուսը կանխարգելելու նպատակով ՀՀ Կառավարության նիստ էր հրավիրել և ՀՖՖ-ն հիմք ընդունելով ՀՀ Կառավարության՝ մասսայական միջոցառումների կազմակերպումից և անցկացումից զերծ մնալու կոչը՝ չեղարկել է նորանշանակ մարզիչի հետ մամուլի ասուլիսը։
Խոակին Կապարոսը մամուլի ասուլիս կտա
Ինչպես արդեն հայտնի էր դարձել, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի հանրահայտ մասնագետ Խոակին Կապարոսը։ Մարտի 13-ին՝ ժամը 16:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Խոակին Կապարոսի հանդիպումը լրագրողների հետ: Մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են լուսաբանել միջոցառումը, պետք է ներկայանան ամենաուշը 15:45-ին՝ իրենց լրագրողական բեյջերով: Այս մասին տեղեկացնում են…







