Վաղը՝ փետրվարի 8-ին, Իջևանի Սևքար բնակավայրում «Բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք է անցկացվելու։
Այս մասին հայտնում են ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ վարժանքն անցկացվելու է ժամը 12:00-ին։
Ըստ աղբյուրի՝ գործարկվելու է նաև բնակավայրի շչակը։
Նախարարությունից բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։