Մարտի 1-ի գործով անցնող Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում խոսեց բուժման նպատակով Գերմանիա մեկնելու մասին։
«Մի քանի օրով կմեկնեմ, հետ կվերադառնամ: Գնալու եմ Գերմանիայի դեսպանատուն, կարծում եմ, այն փաստաթուղթը, որը ես ներկայացրել եմ, թույլտվություն կլինի», – ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ իր ոտքի պրոթեզը երկու տարին մեկ պետք է սպասարկվի ու դա արվում է Գերմանիայում։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

