fbpx
Հասարակություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է

Հուլիսի 2-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Այսպիսով, Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024-ն է, որից 3608-ը՝ այս պատերազմի հետևանքով, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»,- հայտնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ