Հունգարիայում ավարտին է մոտենում Բուդապեշտ Սփրինգս միջազգային մրցաշարը: Մեկնարկային տուրում կրած պարտությունից հետո մրցաշարին մասնակցող Սամվել Տեր-Սահակյանը տոնեց 5 անըդմեջ հաղթանակ և երեկ կայացած 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց: Հաղթանակների շնորհիվ Տեր-Սահակյանը միացավ առաջատարներին և մրցաշարի ավարտից 2 տուր առաջ 5 այլ շախմատիսների հետ գլխավորում է աղյուսակը: Մրցաշարին մասնակցող Արամ Հակոբյանը առաջատարներին զիջում է կես միավոր:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։