fbpx
Սպորտ

Շարապովան չկարողացավ հաղթահարել Ուիլյամսի արգելքը

Մարիա Շարապովան չկարողացավ հաղթահարել US Open-ի առաջին փուլի արգելքը՝ զիջելով Սերենա Ուիլյամսին՝ 1-6, 1-6:

Ինչպես նշվում է, խաղի 58 րոպեների ընթացքում աշխարհի 87-րդ ռակետ 32-ամյա Մարիան կատարեց մեկ էյս և թույլ տվեց երեք կրկնակի սխալ: WTA-ի վարկանիշում 8-րդ տեղը զբաղեցնող 37-ամյա Սերենան 5-ական բրեյք և էյս է արել՝ մատուցելիս երկու անգամ սխալվելով:

Տեղեկացնենք,որ Սերենան անհատական հանդիպումներում առաջատարն է՝ 20-3: Մրցաշարի երկրորդ շրջանում Ուիլյամսը կմրցի իր հայրենակից Քեթի Մաքնեյլիի հետ, որը հաղթել է շվեյցարացի Տիմեա Բաչինսկիին՝ 6-4, 6-1:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ