fbpx
Էկո

Շարունակում ենք Սևանա լճի առողջացմանն ուղղված աշխատանքը. Վարազդատ Կարապետյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված Սևանի էկոհամակարգի խնդիրներին:

«Շարունակում ենք Սևանա լճի առողջացմանն ուղղված աշխատանքը։
Հատկապես կարևոր է ձկնորսության կանոնակարգումն այնպես, որ մի կողմից չվնասենք բնությանը, մյուս կողմից՝ հարգենք մարդկանց, ովքեր զբաղված են ձկնորսությամբ։ Առաջիկայում առանձին կքննարկենք ձկնորսության խնդիրը։

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված Սևանի էկոհամակարգի խնդիրներին:

Պետական կառավարման մարմիններն ու հանրային հատվածը դեռ 3 ամիս առաջ էին համատեղ հանդիպմանը մատնանշել Սևանա լճի հիմնախնդիրները: Այսօր ներկայացվածը արդեն քննարկվել է խորհրդարանում` հանձնաժողովականների, Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի ու այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խնդիրների շարքում էին ջրի մակարդակի բարձրացման տեմպերը, ձկնարդյունաբերության, ձկնորսության, ափամերձ տարածքների ու անտառների մաքրմանն ուղղված քայլերը: Ինչպես փաստել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը` ներկայացված ուղղությունները կլինեն խորհրդարանական վերահսկողության առանցքում: Ըստ նրա` աշխատանքային հանդիպումը հնարավորություն կտա 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկմանը ներկայացնելու Սևանի հիմնախնդիրների վերաբերյալ ֆինանսավորման հստակ հայտեր:

Քննարկմանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշել է, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման գործընթացը մեկնարկել է: Աշխատանքներն սկսվել են ափամերձ անտառաշերտի մաքրմամբ: Փոխնանախարն ընդգծել է, որ ծրագիրը կտևի շուրջ 3 տարի` հավելելով, որ ընթացքում կընդլայնվեն նաև անտառածածկ տարածքները»:

https://www.facebook.com/nor.hayastan.varazdat/photos/a.2139219356343180/2331459873785793/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ