Ֆուտբոլի կանանց Աշխարհի առաջնության ընտրական փուլում իր ելույթներ է շարունակում Հայաստանի կանանց ազգային հավաքականը։
Նոյեմբերի 30-ին կայանալիք Հայաստան-Նորվեգիա հանդիպումն ընդհատվեց խաղի 69-րդ րոպեին՝ ուժեղ մառախուղի հետևանքով։ Խաղի հաշիվն այդ պահին 0-9 էր՝ օգուտ մրցակցի։
Կիսատ մնացած հանդիպումն ավարտվեց այսօր և մեր ընտրանին ևս մեկ գնդակ բաց թողեց վերջին 21 րոպեներին։
Արդյունքում՝ Հայաստանի կանանց հավաքականը հավաքականը պարտվեց 0-10 հաշվով։
Նշենք, որ նման հաշիվները կանանց ֆուտբոլում, իրականում, եզակի չեն։
Օրինակ՝ երեկ էլ Լատվիայի հավաքականը պարտվեց Անգլիային՝ 0-20 հաշվով։