Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվել է Սերժ Սարգսյանի և մյուսների քրեական գործի քննությունը։
Սարգսյանի պաշտպանը հայտարարել է, որ բացակայում են քրեական գործոց փաստաթղթեր։ Սակայն դատախազը հայտնել է, որ առանձնացված են քրեական գործի այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են գործի ապացուցման առարկային։ Դատարանը, արձանագրելով կողմերի հայտարարությունները, շարունակել է նիստը։
Հիշեցնենք, որ գործով անցնում են նաև 2010-2016թթ. գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: