Չինաստանի Թունսի քաղաքում մեկնարկել է Ռուսաստանի ու Չինաստանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Վան Իի հանդիպումը։
Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ Լավրովը բացման խոսքով է հանդես եկել։ Նա Իին անվանելով «թանկագին բարեկամ», նշել է, որ միջազգային հարաբերությունների պատմության լուրջ փուլ ենք անցնում ու համոզվածություն է հայտնել, որ իրավիճակը դրա արդյունքում ավելի պարզ կդառնա։
Լավրովն ասել է, որ Չինաստանի ու ՌԴ-ի մյուս համախոհների հետ միասին շարժվելու են դեպի «բազմաբևեռ, արդար և ժողովրդավարական աշխարհակարգ»։