fbpx
Սպորտ

Ռոտենբերգը ճնշել է մարզիչներին, ուղղորդել նրանց․ ինչո՞ւ է Արզաքանցյանի կինը հեռացվել ՀՄՖ-ից

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը News Sport-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Նատալյա Ռոտենբերգին փոխնախագահի պաշտոնից հեռացնելու որոշումը։

Նա նշել է, որ այս որոշման նպատակը սպորտը քաղաքականությունից հեռու պահելն է։

Վանոյանը մանրամասնել է, որ Ռոտենբերգը ճնշումներ է գործադրել մարզիչների վրա, ուղղորդել նրանց դառնալ կուսակցության անդամ։

Նրա խոսքով՝ սա հիմնական պատճառն է ու ինքը կտրականապես դեմ է այս ամենին։

Վանոյանը ևս մեկ պատճառ է նշել՝ հեռացման համար։ Նա ասում է, որ ծնողներից հեռախոսահամարներ են ուզել ու առաջարկել միանալ «Գազպրոմ-Արմենիայում» գործող մարմնամարզության իրենց վճարովի խմբակին (ամսական 20 հազար դրամ)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ