fbpx
Աշխարհ

Այո, բանակցային հարթակից հնչող դրական ազդակներ կան․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է բանակցությունների ընթացքին ու հայտարարություններին, որ բանակցություններում դրական տեղաշարժեր կան։

Նա այս մասին խոսել է այս գիշեր հրապարակած տեսաուղերձում։

Զելենսկիի խոսքով՝ կարող են ասել, որ բանակցային հարթակից հնչող ազդակները դրական են, բայց դրանք չեն լռեցնում ռուսական արկերի պայթյունները։

Նա ասել է, որ իրենք չեն վստահում այն պետության ներկայացուցիչների խոսքերին, ովքեր քանդում են իրենց երկիրը։

Զելենսկին ընդգծել է, որ իրենք սովորել են, որ պետք է վստահել միայն փաստերին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ