ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում տեղեկացրել է․
«Վերջին օրերին մենք շատ ակտիվ աշխատում ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որպեսզի բեռնատարների երթևեկությունը կանոնակարգենք և բերենք բնականոն վիճակի։ Այդ թեմայով մեր խոսակցությունները բավականին արդյունավետ են։ Ես համոզված եմ, որ ինտենսիվ աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք խնդիրը հարթել։ Համենայնդեպս, վերջին օրերին մի փոքր բարելավվել է իրավիճակը, որը բարդանում է կորոնավիրուսային այս պրոբլեմներով պայմանավորված։ Հույս ունեմ, որ շատ արագ կկարողանանք կարգավորել այս հարցը»։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։