Այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին, EURO-2020-ի շրջանակներում մեկնարկելու է Գերմանիա-Պորտուգալիա հանդիպումը։
Հանդիպմանն ընդառաջ իր սպասումներով կիսվել է Գերմանիայի մարզիչ Յոահիմ Լյովը։
«Ես տեսնում եմ իմ խաղացողների առավելագույն վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ:
Գաղտնիք չէ, որ առաջին խաղում գոլ խփելու քիչ հնարավորություններ ստեղծեցինք: Սա է այն, ինչի վրա մենք աշխատել ենք:
Միգուցե մենք չափազանց մեծ ուշադրություն դարձրեցինք պաշտպանությանը: Մենք պետք է պատրաստ լինենք ռիսկի դիմել հարձակման փուլում:
Պորտուգալիայի հավաքականի հարձակման գծում միայն Կրիշտիանու Ռոնալդուն չէ, այլև 4 կամ 5 ֆուտբոլիստներ՝ բարձր որակներով: Նրանցից յուրաքանչյուրն ի վիճակի է ինքնուրույն որոշել խաղի ելքը:
Սա ճկուն, տեխնիկապես ուժեղ թիմ է: Նրանց շատ դժվար է կանգնեցնել, քանի որ դժվար է գնդակը խլել նրանցից», – Լյովի խոսքերը մեջբերում է UEFA-ի մամուլի ծառայությունը: