Շատ եմ կարևորում արտաքին թշնամուց մեր հայրենիքի պաշտպանությունը. Արթուր Վանեցյան

Հրապարակող՝

Մեր ձեռքերը երկար են և մենք ամեն ինչ տեսնում ենք. Վանեցյան

Ամենադիտվածներ

Ինչպես նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն օրենքով վերապահված բոլոր լիազորությունները լիարժեք կատարում է՝ հետախուզություն, հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանների պահպանություն և այլն: Այս մասին նա ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում.

«Այն տպավորությունը, թե ԱԱԾ-ն զբաղվում է միայն կոռուպցիոն հանցագործություններով, իրականությանը չի համապատասխանում: Մենք մեր լիազորությունները լիարժեք կատարում ենք: Շատ եմ կարևորում արտաքին թշնամուց մեր հայրենիքի պաշտպանությունը, իսկ սպառնալիքներ պարբերաբար լինում են: Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, այնպիսի իրավիճակում, որ ցանկացած ոտնձգությունից մեր հայրենիքի պաշտպանությունը մեզ համար առաջնահերթություն է: Մենք օր ու գիշեր կատարում ենք այդ աշխատանքը»:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ հասարակության վստահությունն իրենց կառույցի նկատմամբ մեծացել է: Նա տեղեկացրեց, որ գրեթե 5 անգամ ավելացել է ԱԱԾ դիմող քաղաքացիների թիվը: Դիմում են ամենատարբեր հարցերով, նույնիսկ այնպիսի, որոնք ԱԱԾ-ի իրավասություններից դուրս են:

«Հասարակության կողմից աջակցությունը նկատվում է, մենք դա զգում ենք, ինչը կարևոր է»,-հավելեց Վանեցյանը:

 

Ամենաթարմ