Ֆուտբոլիստ Մատեյս դե Լիխտը խոսել է «Բավարիայում» և «Յուվենտուսում» խաղալու տարբերության մասին։
«Բավարիայում ֆիզիկապես ինտենսիվ խաղ է՝ բարձր նշման պատճառով, Իտալիայում ֆուտբոլն ավելի շատ նման է շախմատի, ավելի շատ տակտիկական է: Ուրախ եմ, որ կարողացա խաղալ այդ կերպ, քանի որ շատ բան սովորեցի դրանից:
Ցանկանում եմ վերադարձնել իմ խաղամակրդակը, որը ցուցադրել եմ «Այաքսում» խաղալիս»,- Դե Լիխտի խոսքերն է մեջբերում De Telegraaf-ը։
Հոլանդացին այս ամառ դարձավ «Բավարիայի» խաղացող։