Եղեգիսի կիրճում Շատիվանքի պարիսպը փլվել է, օր օրի, ժամ առ ժամ քանդվում է, կատարյալ անտերություն է, իսկ երբ ահազանգում ես՝ ձայն բարբառո հանապատի. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ահազանգեց Վայոց ձորի մարզի բնակիչ Մարատ Զաքարյանը:
Ըստ նրա՝ ինքը գարնան է տեսել նման վիճակը և բոլոր պատկան մարմիններին դիմել է:
«Երեք ամիս առաջ եմ տեսել, նկարել եմ, փաստերը ներկայացրել Հուշարձանների պահպանության գրասենյակին, մի հատ ճիգ չեն անում՝ էտ կառույցը կամ կա, կամ չկա: Պատմամշակութային այս գոհարը գրանցել են առավել վտանգվածների ցուցակում ու վերջ: Գնացել, բարձրացել եմ իրենց մոտ՝ հսկա շենք է, հազար աշխատող ունեն, քարտուղարներ ունեն, բայց ոչինչով չեն զբաղվում: Ասում են՝ նկարները ուղարկեք, ուղարկում եմ, ահազանգում եմ, զանգում եմ՝ կա՛մ չեն պատասխանում, կա՛մ էլ պատասխանում են, թե Մշակույթի նախարարությանը դիմեք: Զանգում եմ Մշակույթի նախարարություն՝ ասում են՝ ի՞նչ եք խոսում, դա իրենց գործառույթն է, և այլն և այլն»,-ասաց նա:
Զաքարյանը նշեց, որ անցյալ տարի էլ է եղել վանքի տարածքում, նկարել. «Հարավային կողմից պատը երեք աշտարակ ուներ: Աշտարակները՝ ճիշտ է ճաքած, բայց տեղում էին, այս տարի արդեն քանդվել են: Եթե անցած տարի տիրություն արվեր, ինչ-որ բան արվեր, աշտարակները չէին փլվի»:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։