Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով Շավարշ Գրիգորյանն ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից որոշումների բաժնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Շավարշ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: