Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել շախմատի համաշխարհային 44-րդ օնլայն անցկացվող Օլիմպիադայում։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:2 հաշվով առավելության է հասել Ռումինիայի հավաքականի հանդեպ։
Հայ շախմատիստներից հաղթանակ են տարել Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը։ Լիլիթ Մկրտչյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել։
Այս տարի փոխվել է մրցաշարի անցկացման ձևաչափը, մասնակից հավաքականների քանակը: Թիմերը բաղկացած են 6 հիմնական և 6 պահեստային խաղացողներից: Հիմնական կազմում պետք է լինեն 2 տղամարդ, 2 կին, մինչև 20 տարեկան 1 պատանի և մինչև 20 տարեկան 1 աղջիկ: Օլիմպիադայի հաղթողի կոչման համար կպայքարի 40 հավաքական:
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Ռուսաստանը, Բուլղարիան, Ալժիրը, Եգիպոսը, Մարոկկոն, Խորվաթիան, Անգլիան, Թուրքիան և Ռումինիան: