Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրում իրականացնելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:
«Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Նախարարությունից խնդրում են չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
